Շուտով ԵՊՀ-ում տեղի կունենա «Մարդը գոյաբանական ծուղակում» խորագրով միջազգային գիտաժողով: Թե ով է մասնակցելու «գիտաժողովին» և ինչու է այն «միջազգային»՝ անհայտ է, սակայն՝ ենթադրելի: Խնդիրն այն է, որ ԵՊՀ-ում այդքան են պաշտում «միջազգային» և «գիտաժողով» բառերը, որ հարկ եղած դեպքում պատրաստ են «Միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց միջազգային գիտաժողով» անցկացնել: Սակայն, խնդիրը դա չէ:
ԵՊՀ-ն հայտնվել է նուրբ գոյաբանական ծուղակում, քանզի այնտեղ չեն հիշում` էքզիստենցիալ ճգնաժա՞մ ունեն, թե՞ օֆլայն կամ օնլայն ախորժակ: Այլ կերպ ասած` ԵՊՀ-ում «Ո՞վ ենք մենք» կամ «Ի՞նչ իմաստ ունի կյանքը» հարցերից հետո, միշտ հնչեցնում են «Ի՞նչ ուտենք» հարցադրումը: Սա է խնդիրը: Եվ հենց այս պատճառով ԵՊՀ-ում որոշել են հերթական «միջազգային գիտաժողով» հրավիրել:
Ողջունելի է ԵՊՀ-ի նախաձեռնությունը: Վերջինս ամեն կերպ փորձում է խուսափել «գոյաբանական ծուղակից»: Այլ կերպ ասած` հոգու ճիչը տարբերել... Փաշինյան Նիկոլի ուղարկած SMS-ի ծրնգոցից:
Կարեն Հեքիմյան